Հոդված 48. Կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման նշանակումները և թույլտվությունը
Հոդված 48. Կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման նշանակումները և թույլտվությունը
1. Քաղաքականության լիազորված մարմինը կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր ունեցող անձին համապատասխան հայտի հիման վրա, հիմք ընդունելով պայմանավորվող կողմերի կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան, նշանակում է որպես հայտում նշված ուղղություններով կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում, քաղաքականության լիազորված մարմնի տված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվության հիման վրա՝ հիմք ընդունելով միջազգային համաձայնագրերը և ընդունված միջազգային պրակտիկան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: