Հոդված 56. Ոստիկանության հետ համագործակցությունը
Հոդված 56. Ոստիկանության հետ համագործակցությունը
1. Պատահարի վայրում անհրաժեշտության դեպքում ոստիկանությունն աջակցում է ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնին:
2. Մինչև դեպքի վայրում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի գործունեության սկիզբը ոստիկանությունը և (կամ) որոնողափրկարարական ծառայությունները ձեռնարկում են միջոցներ՝ պատահարի վայրը պաշտպանելու և դրա ուսումնասիրությանն աջակցելու նպատակով:
3. Եթե հիմքեր կան ենթադրելու, որ տեղի է ունեցել ավիացիոն պատահար, ապա արգելվում է օդանավը, դրանում տեղափոխվող իրերը կամ օդանավին կամ նման իրերին առնչվող այլ առարկաներ հայտնաբերելիս տեղաշարժել կամ տեղափոխել դրանք՝ առանց ոստիկանության կամ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմնի թույլտվության, բացառությամբ մարդկանց կյանքը փրկելու նպատակով կամ այլ բացառիկ դեպքերի:
4. Ոստիկանությունը կամ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության մասնագիտական լիազորված մարմինն իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված գույքը պահել իր հսկողության ներքո մինչև դրա անհրաժեշտության վերանալը: