Անցնել բովանդակությանը
ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 8. Քաղաքացիական ավիացիայում պետական վերահսկողությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Քաղաքացիական ավիացիայում պետական վերահսկողությունը

1. Թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված լիազորված մարմինները քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնում են պետական վերահսկողություն (այսուհետ` վերահսկողություն):

Վերահսկողության նպատակով լիազորված մարմիններն իրականացնում են ուսումնասիրություններ և տեսչական գործառույթներ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածում նշված նպատակներով լիազորված մարմինների նշանակված ներկայացուցիչներն իրենց իրավասության շրջանակում իրավունք ունեն անարգել մուտք գործելու քաղաքացիական ավիացիայի ծառայություններ և շինություններ, ստուգելու վերգետնյա միջոցները, գտնվելու օդանավում ինչպես գետնի վրա, այնպես էլ թռիչքի ընթացքում, իսկ պետական օդանավերի դեպքում, անհրաժեշտության դեպքում համապատասխան պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, ինչպես նաև իրեն վերապահված լիազորության շրջանակում պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և այլ տեղեկություններ, ներառյալ` համակարգիչներում պահվող տեղեկությունները:

Նշված ներկայացուցիչներին լիազորված մարմինների կողմից տրվում են վկայականներ, որոնք կրողին իրավունք են տալիս անարգել մուտք գործելու Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, օդանավեր և օբյեկտներ, իսկ մաքսային հսկողության գոտիների տարածք` մաքսային մարմինների թույլտվությամբ և նրանց հսկողության ներքո:

3. Թռիչքային կամ ավիացիոն անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության դեպքում տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը կամ նրա կողմից լիազորված համապատասխան իրավասու անձինք իրավասու են կասեցնելու ստուգման ենթակա օբյեկտի, կազմակերպության հետագա գործունեությունը և պահանջելու ձեռնարկել թերությունները վերացնելուն ուղղված համապատասխան գործողություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։