Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ սահմանումները.

«գաղտնի տեղեկատվություն»` Կողմերի պետությունների օրենսդրության համապատասխան պաշտպանվող` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքներ և (կամ) Բելառուսի Հանրապետության պետական գաղտնիքներ կազմող տեղեկություններ, որոնք փոխանցվել են, ստացվել են, ինչպես նաև առաջացել են երկկողմ համագործակցության ընթացքում,

«գաղտնի տեղեկատվության կրիչներ»` նյութական օբյեկտներ, այդ թվում` ֆիզիկական դաշտեր, որոնցում գաղտնի տեղեկատվությունն արտացոլված է խորհրդանիշերի, պատկերների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացների տեսքով, որոնց միջոցով հնարավոր է դրանք ճանաչել և նույնականացնել,

«գաղտնի տեղեկատվության պաշտպանություն»` Կողմերի պետությունների օրենսդրության և սույն Համաձայնագրի համաձայն իրավական, կազմակերպչական, տեխնիկական, ծրագրային և այլ միջոցների ձեռնարկում` գաղտնի տեղեկատվության չարտոնված տարածումը բացառելու նպատակով,

«գաղտնիության դրոշմագիր»` գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի մասին վկայող վավերապայման, որը պարունակվում է գաղտնի տեղեկատվության կրիչի վրա, դրվում է հենց գաղտնի տեղեկատվության կրիչի վրա և (կամ) դրան ուղեկցող փաստաթղթերի վրա,

«իրավասու մարմիններ»` սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու` Կողմերի պետությունների պետական մարմիններ,

«լիազորված մարմիններ»` Կողմերի պետությունների օրենսդրության համապատասխան` գաղտնի տեղեկատվություն փոխանցելու, ստանալու, պահելու, օգտագործելու, պաշտպանելու լիազորված` Կողմերի պետությունների պետական մարմիններ և այլ կազմակերպություններ,

«գաղտնի տեղեկատվության չարտոնված տարածում»` գաղտնի տեղեկատվության հրապարակում կամ նման տեղեկատվության պահպանման կամ տարածման` Կողմերի պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում, ինչի արդյունքում այն հայտնի է դառնում դրանից օգտվելու թույլտվություն չունեցող անձանց,

«գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն»` ֆիզիկական անձի գաղտնի տեղեկատվությանն իրազեկ լինելու իրավունք կամ Կողմերի պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով տրամադրված գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ գործունեություն իրականացնելու լիազորված մարմնի իրավունք,

«գաղտնի տեղեկատվությանն իրազեկ լինելու իրավունք»` Կողմերի պետությունների օրենսդրության համապատասխան ձևակերպված` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձի կողմից գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալը և (կամ) դրա հետ աշխատելը,

«գաղտնի աշխատանքներ»` գաղտնի տեղեկատվության օգտագործման հետ կապված աշխատանքներ, այդ թվում` ուսուցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։