Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու` իրավասու մարմիններն են հանդիսանում.
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն,
Բելառուսի Հանրապետությունում` Բելառուսի Հանրապետության Պետական անվտանգության կոմիտե:
Իրավասու մարմիններն իրենց իրավասության սահմաններում փոխգործակցում են ուղղակիորեն:
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի պետությունների լիազորված մարմինների փոխգործակցության կազմակերպումն իրականացվում է իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ:
Գաղտնի աշխատանքների կատարման ընթացքում լիազորված մարմինների փոխգործակցությունն իրականացվում է նրանց կողմից ուղղակիորեն` Կողմերի պետությունների օրենսդրությամբ և նրանց միջև կնքված համապատասխան պայմանագրով (կոնտրակտով) նախատեսված կարգով: