Հոդված 7
Հոդված 7
Գաղտնի տեղեկատվության ստացված կրիչների վրա ստացող պետության լիազորված մարմինը լրացուցիչ դնում է գաղտնիության դրոշմագիրը, որը համադրելի է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն:
Գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը և դրա կրիչների համապատասխան գաղտնիության դրոշմագիրը չեն կարող փոփոխվել առանց այն փոխանցած Կողմի պետության լիազորված մարմնի գրավոր համաձայնության:
Այն դեպքում, երբ գաղտնի տեղեկատվությունը տեղափոխվում կամ պատճենահանվում է մեկ այլ կրիչի վրա` դրա վրա դրվում է բնօրինակի գաղտնիության դրոշմագրին համապատասխան գաղտնիության դրոշմագիր:
Գաղտնի տեղեկատվություն պարունակող փոխանցված կրիչները Կողմերի պետությունների լիազորված մարմինների համաձայնությամբ վերադարձվում կամ ոչնչացվում են Կողմերի պետությունների օրենսդրությունների պահպանմամբ, որոնց տարածքում գտնվում են այդ կրիչները, և այն միջոցով, որը երաշխավորում է գաղտնի տեղեկատվության վերարտադրման անհնարինությունը: Գաղտնի տեղեկատվության կրիչների ոչնչացման փաստը արձանագրվում է փաստաթղթերով: Ոչնչացման մասին փաստաթղթի պատճենը փոխանցվում է գաղտնի տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմնին:
Գաղտնի տեղեկատվությունը փոխանցած մի Կողմի պետության լիազորված մարմինը գրավոր կերպով տեղեկացնում է այն ստացած մյուս Կողմի պետության լիազորված մարմնին գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի փոփոխման կամ դրա գաղտնազերծման մասին:
Համագործակցության ընթացքում Կողմերի միջև առաջացած գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի սահմանումը կամ փոփոխումը, ինչպես նաև դրա գաղտնազերծումը իրականացվում են լիազորված կամ իրավասու մարմինների համաձայնությամբ: