Հոդված 8
Հոդված 8
Գաղտնի տեղեկատվության պաշտպանության ապահովման նպատակով Կողմերը պարտավորվում են`
կիրառել երկկողմ համագործակցության ընթացքում ստացված կամ առաջացած գաղտնի տեղեկատվության նկատմամբ պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք նրանք իրականացնում են սեփական գաղտնի տեղեկատվության նկատմամբ,
օգտագործել մյուս Կողմի պետության լիազորված մարմնից ստացված գաղտնի տեղեկատվությունը բացառապես դրա փոխանցման ժամանակ նախատեսված նպատակներով,
իրականացնել երկկողմ համագործակցության ընթացքում ստացված կամ առաջացած գաղտնի տեղեկատվության կրիչների հաշվառումը, պահպանումը, դրա մշակումը Կողմերի պետությունների օրենսդրություններով նախատեսված կարգով,
չփոխանցել երրորդ կողմին ստացված գաղտնի տեղեկատվությունը առանց այն փոխանցած լիազորված մարմնի նախնական գրավոր համաձայնության,
գրավոր կերպով տեղեկացնել գաղտնի տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմնին դրա չթույլատրված տարածման փաստերի մասին:
Անհրաժեշտության դեպքում գաղտնի տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ լրացուցիչ պահանջները (գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու պարտավորությունների մանրամասն շարադրումով և դրա պաշտպանության միջոցների նշումով) կարող են քննարկվել գաղտնի տեղեկատվություն փոխանցող պետության լիազորված մարմնի կողմից: