Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտման դեպքում Կողմի պետության իրավասու մարմնի կողմից, որի տարածքում տեղի է ունեցել խախտումը, կատարվում է հետաքննություն:

Գաղտնի տեղեկատվության առանց թույլտվության տարածման հաստատված փաստի վերաբերյալ անհապաղ տեղեկացվում է մյուս Կողմի պետության իրավասու մարմինը:

Իրավասու մարմինները միմյանց օգնություն են ցույց տալիս գաղտնի տեղեկատվության առանց թույլտվության տարածման փաստով հետաքննությունը անցկացնելիս` անհրաժեշտության դեպքում ուղարկելով իրենց ներկայացուցիչներին: Նման անձանց գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ուղարկող Կողմը, եթե Կողմերը այլ բան չեն պայմանավորվել:

Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման փաստով հետաքննության արդյունքների մասին Կողմերը հայտնում են իրար:

Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման հետևանքով գաղտնի տեղեկատվության նկատմամբ բացառիկ իրավունքներ ունեցողին պատճառված վնասի հատուցման չափը և կարգը որոշվում են համաձայն Կողմերի պետությունների օրենսդրությունների, իրենց միջև կնքված միջազգային պայմանագրերի, գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին համապատասխան պայմանագրի (կոնտրակտի), ինչպես նաև խորհրդատվությունների ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։