Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Մի Կողմի պետության լիազորված մարմնի` մյուս Կողմի պետության լիազորված մարմնին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մտադրության դեպքում, այն իր Կողմի պետության իրավասու մարմնին նախապես հարցում է ուղարկում, որ իրեն տրամադրվի գրավոր հաստատում, թե արդյոք այն իրավասու մարմինը, որին նախատեսվում է փոխանցել գաղտնի տեղեկատվությունը, ունի դրա հետ աշխատելու իրավունք:

Գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին որոշումն ընդունվում է Կողմերի պետությունների օրենսդրության համապատասխան:

Գաղտնի տեղեկատվության փոխանցումն իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրության և լիազորված մարմինների միջև` գաղտնի աշխատանքներ կատարելու մասին կնքված պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա և դրանցով նախատեսված կարգով: Գաղտնի աշխատանքների կատարման մասին պայմանագրում (կոնտրակտում) պարտադիր կարգով նախատեսվում են`

- գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար պարտավորությունները,

- գաղտնի տեղեկատվության օգտագործման և մշակման պայմանները,

- երրորդ կողմին ստացված գաղտնի տեղեկատվության փոխանցման պարտավորությունները միայն այն տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ,

- վիճահարույց հարցերի լուծման և հնարավոր վնասի փոխհատուցման կարգը:

Գաղտնի տեղեկատվության կրիչների փոխանակումն իրականացվում է դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության օգտագործմամբ կամ Կողմերի պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցով:

Գաղտնի տեղեկատվության խոշոր ծավալաչափի կրիչների յուրաքանչյուր փոխանցման դեպքում լիազորված մարմինները պայմանավորվում են ժամանակի, միջոցի, տեղափոխման ճանապարհի և ուղեկցման կարգի մասին, ինչի մասին տեղեկացնում են իրենց պետության իրավասու մարմիններին:

Գաղտնի տեղեկատվության փոխանցումը չի հանգեցնում դրա նկատմամբ բացառիկ իրավունքների և դրա կրիչների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում, եթե այլ բան համաձայնեցված չէ Կողմերի միջև:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։