Հոդված 6
Հոդված 6
Մի Կողմի պետության ներկայացուցիչների այցելությունները, որոնք նախատեսում են մյուս Կողմի պետության գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն, իրականացվում են ընդունող Կողմի հետ համաձայնեցված դիմումի հիման վրա:
Նման այցելությունների հնարավորության մասին դիմումը ուղղվում է նախատեսվող այցելությունից 1 ամսից ոչ ուշ և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները,
այցելության նպատակը,
ներկայացուցչի ազգանունը և անունը (հայրանունը), ծննդյան ամսաթիվը և վայրը, քաղաքացիությունը և անձնագրի համարը,
ներկայացուցչի մոտ գաղտնիության համապատասխան մակարդակի գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու թույլտվության առկայության մասին տեղեկատվություն,
այցելության նախատեսվող ամսաթիվը և տևողությունը,
լիազորված մարմինների անվանումները, որոնց այցելությունը նախատեսվում է:
Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվությունը ներկայացուցչին տրվում է ընդունող Կողմի պետության օրեսնդրությամբ նախատեսված կարգով` ուղարկող Կողմի պետության օրենսդրության համաձայն իրեն տրված պետական գաղտնիքների հետ աշխատելու թույլտվության և լիազորված մարմնի կողմից տրված գաղտնի աշխատանքներ կատարելու կարգադրության առկայության դեպքում:
Այցելությունների ժամանակ ներկայացուցիչները ծանոթանում են ընդունող Կողմի պետության կողմից սահմանված գաղտնի տեղեկատվության հետ աշխատանքի կանոնների հետ և պահպանում են այդ կանոնները այցի ընթացքում:
Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի մերժել մյուս Կողմի պետության ներկայացուցիչներին ընդունելու հարցում` նշելով մերժման պատճառները: