Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին գրավոր տեղեկացնելով այն դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցում ստանալուց 6 ամիս հետո:

Սույն Համաձայնագրի գործողության դադարման դեպքում Կողմերի պետությունները շարունակում են ապահովել գաղտնի տեղեկատվության և դրա կրիչների պաշտպանությունը սույն Համաձայնագրով նախատեսված կարգով, մինչ դրա գաղտնազերծումը:

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցնում է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» Համաձայնագիրը:

Կատարված է Մինսկում, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, երկու բնօրինակով` հայերեն և ռուսերեն, որոնցից յուրաքանչյուրն ունի նույն իրավաբանական ուժը:

Տարաձայնությունների առաջացման դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թ. հունիսի 13-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։