Հոդված 10. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 10. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ
Ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին կանոնակարգեր, որոնք կարգավորում են ձերբակալված և կալանավորված անձանց ընդունելու կարգը, նրանց վարքագծի կանոնները, այն առարկաների և իրերի ցանկը, որոնք ձերբակալված և կալանավորված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ, արգելված առարկաներն առգրավելու, ստուգումներ կատարելու, տեսակցությունների, նամակագրության, ծանրոցները, հանձնուքները և փաթեթները նրանց հանձնելու կարգը, օրվա կարգացուցակը և սույն օրենքից բխող այլ հարաբերություններ:
Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերը ձերբակալված կամ կալանավորված անձին պարտադիր տեղեկացնում են տվյալ հիմնարկի ներքին կանոնակարգին: Ձերբակալված կամ կալանավորված անձինք կարող են իրենց ցանկությամբ լրացուցիչ տեղեկություններ ստանալ ներքին կանոնակարգի վերաբերյալ:
Ներքին կանոնակարգը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ղեկավարը: