Հոդված 27. ԿԱՆԱՆՑ և ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 27. ԿԱՆԱՆՑ և ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ձերբակալված կամ կալանավորված կանանց և անչափահասների համար ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են բարելավված նյութակենցաղային պայմաններ:
Ձերբակալված կամ կալանավորված կանայք և անչափահասներն օգտվում են ամենօրյա` երկու ժամից ոչ պակաս տևողությամբ զբոսանքի իրավունքից, որի ընթացքում հնարավորություն է տրվում զբաղվել մարմնամարզությամբ:
Կալանավորված կանայք իրավունք ունեն կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց մոտ պահել մինչև երեք տարեկան իրենց երեխաներին:
Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կամ կալանավորված կանանց համար ստեղծվում են համապատասխան նյութակենցաղային պայմաններ, կազմակերպվում է մասնագիտացված բուժսպասարկում:
Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանանց, որպես տույժի միջոց, պատժախուց տեղափոխելն արգելվում է:
Հիվանդության, ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև ներքին կանոնակարգի խախտումներ թույլ տալու դեպքերում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կարող է միջնորդություն ներկայացնել դատարան` կալանավորված անձին ծնողական իրավունքներից զրկելու և երեխային այլ անձանց խնամքին հանձնելու մասին: