Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-01-ից մինչև 2005-01-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 11. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

գործել է մինչև 2005-01-13Բացել ARLIS-ում

Հոդված 11. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

Տարերային աղետների, ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգությունների, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված անձանց զանգվածային անհնազանդության, ձերբակալվածներին պահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում կարող է սահմանվել արտակարգ իրավիճակների կանոնակարգ:

Արտակարգ իրավիճակների կանոնակարգը սահմանում և դադարեցնում է լիազորված մարմնի ղեկավարը` մինչև երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում արտակարգ իրավիճակների կանոնակարգի ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև երեսուն օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով` մինչև դրա անհրաժեշտության վերանալը:

Արտակարգ իրավիճակների կանոնակարգ սահմանելու դեպքում կարող է կասեցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց` սույն օրենքով նախատեսված մի շարք իրավունքների իրականացումը` պահպանության և հսկողության ուժեղացված միջոցառումների սահմանում, ծանրոցների և հանձնուքների, փաթեթների, դրամական փոխանցումների ընդունման, տեսակցությունների դադարեցում, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների ձեռնարկում, որոնք չեն ոտնահարում նրանց պաշտպանության իրավունքը:

Ձերբակալված կամ կալանավորված անձանց, ձերբակալվածներին պահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմի և այլ անձանց կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված միջոցառումների սահմաններում` անհապաղ տեղեկացնելով պետական լիազորված մարմնի ղեկավարին:

Արտակարգ իրավիճակների կանոնակարգ սահմանելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։