Հոդված 31. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՋԱՏ ՊԱՀԵԼԸ
Հոդված 31. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՋԱՏ ՊԱՀԵԼԸ
Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում պահվում են անջատ` մենախցերում: Կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են անջատ`
1) տղամարդիկ` կանանցից.
2) անչափահասները` չափահասներից.
3) առաջին անգամ կալանավորված անձինք` նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած անձանցից.
4) վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կալանավորված անձինք` մյուսներից.
5) դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, ինչպես նաև ներքին զորքերի զինծառայող կամ նախկին զինծառայող կալանավորված անձինք` մյուսներից.
6) տարափոխիկ հիվանդություններով տառապող անձինք` մյուսներից.
7) դատապարտյալները և ձերբակալված անձինք` մյուսներից, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք փոխադարձ համաձայնությամբ մասնակցում են նույն հիմնարկում իրենց համար կազմակերպված միջոցառումներին.
8) միևնույն քրեական գործով անցնող կալանավորված անձինք` միմյանցից, քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր ցուցումի հիման վրա.
9) այլ կալանավորված անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուսներից` կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ.
10) անզգուշությամբ կատարված հանցանքի մեջ մեղադրվող անձինք` դիտավորությամբ կատարված հանցանքի մեջ մեղադրվող անձանցից.
11) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` մյուսներից:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանավորված անձանց անջատ պահելու նպատակով կարող է ներկայացնել այլ պատճառաբանված հիմքեր:
Սույն հոդվածի երկրորդ մասում նախատեսված մեկուսացման հիմնական պահանջները պահպանվում են նաև ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրման ընթացքում: