Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-01-ից մինչև 2005-01-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 40. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

գործել է մինչև 2005-01-13Բացել ARLIS-ում

Հոդված 40. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում հրազեն գործադրվում է հետևյալ դեպքերում.

1) ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողների, ձերբակալված, կալանավորված, ինչպես նաև այլ անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումները հետ մղելիս, ինչպես նաև զենքին տիրելու փորձերը խափանելիս.

2) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները և տրանսպորտային միջոցներն ազատելիս.

3) ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը խափանելիս.

4) զինված դիմադրություն ցույց տվող, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողների, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված այլ անձանց կյանքի և առողջության դեմ ուղղված ծանր հանցանք կատարող անձանց դեպքի վայրում ձերբակալելիս.

5) ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի ծառայողի` զենքը հանձնելու պահանջը կատարելուց հրաժարվող անձին ձերբակալելիս.

6) ձերբակալված կամ կալանավորված անձին բռնի ուժով ազատելու փորձը կանխելիս.

7) զինված կամ տրանսպորտային միջոցի գործադրմամբ հարձակումը հետ մղելիս.

8) ձերբակալված անձանց կողմից ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորված անձանց կողմից կալանավորվածներին պահելու վայրի ծառայողին զենքով կամ այնպիսի առարկաներով մոտենալիս, որոնցով հնարավոր է հասցնել մարմնական վնասվածք` տվյալ հիմնարկի ծառայողի նշած տարածության սահմանը խախտելու դեպքում.

9) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշացնելիս, տագնապի ազդանշան տալիս և օգնություն կանչելիս: Հրազեն գործադրելիս ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողները պարտավոր են ձեռք առնել բոլոր միջոցները` քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և տուժածներին բուժօգնություն ցույց տալու ուղղությամբ:

Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողները հրազեն գործադրելուց առաջ պարտավոր են նախազգուշացնել դրա գործադրելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողների կամ այլ քաղաքացիների կյանքի ու առողջության համար, կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողներն իրավունք ունեն բացել և մարտական վիճակի բերել զենքը, եթե գտնում են, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել հրազեն գործադրելու` սույն հոդվածով նախատեսված հիմքեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։