Հոդված 32. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼԸ
Հոդված 32. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼԸ
Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է ձերբակալված անձի` ձերբակալվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին անհապաղ տեղյակ պահել ձերբակալված անձի մերձավոր ազգականներին կամ ձերբակալված անձի նշած անձանց:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի` կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել մեղադրյալի մերձավոր ազգականներին կամ կալանավորված անձի նշած անձանց:
Ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն իրավունք չունի ձերբակալված կամ կալանավորված անձի գտնվելու վայրի մասին հայտնել սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված անձանց, եթե ձերբակալված կամ կալանավորված անձը գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին, բացառությամբ անչափահասների: