Հոդված 28. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 28. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ձերբակալված և կալանավորված անձինք արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած նյութական վնասի համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձերբակալված և կալանավորված անձինք հատուցում են ձերբակալվածներին պահելու վայրին կամ կալանավորվածներին պահելու վայրին հասցված վնասը, ինչպես նաև իրենց փախուստի կամ իրենց առողջությանը դիտավորությամբ պատճառած վնասի բուժման համար կատարված ծախսերը:
Նյութական վնասը կամավոր հատուցելուց հրաժարվելու դեպքում վնասը գանձվում է դատական կարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձին դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկ ուղարկելու դեպքում չհատուցված նյութական վնասը գանձում է տվյալ ուղղիչ հիմնարկի վարչակազմը` դատապարտյալի անձնական հաշվին փոխանցվող միջոցներից:
Ձերբակալված անձին արգելանքից կամ կալանավորված անձին կալանքից ազատելու դեպքում նրանց կողմից չհատուցված նյութական վնասը գանձվում է դատական կարգով:
Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից հասցված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով: