Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-01-ից մինչև 2005-01-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ: ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 36. ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2005-01-13Բացել ARLIS-ում

Հոդված 36. ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կալանավորված անձինք պատժախցում պահվում են միայնակ:

Կալանավորված անձինք տեղափոխվում են պատժախուց` այդ նպատակով նախատեսված գրանցամատյաններում պարտադիր նշելով պատժախցում պահելու ժամկետը:

Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք անկողնային պարագաներով ապահովվում են քնի համար սահմանված ժամերին:

Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց արգելվում են նամակագրությունը, տեսակցությունները, բացառությամբ պաշտպանի հետ տեսակցությունների, լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, ծանրոցներ, հանձնուքներ ստանալը, դրամական փոխանցումներ կատարելն ու ստանալը, հեռուստադիտումները, սեղանի խաղերից օգտվելը:

Պատժախցում պահվող կալանավորված անձինք օգտվում են ամենօրյա` առնվազն մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունքից:

Կալանավորված անձանց կողմից առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ներկայացնելն իրականացվում է սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

Պատժախցում պահվող կալանավորված անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո:

Կալանավորվածներին պահելու վայրի պետն իրավունք ունի հետաձգել պատժախուց տեղափոխելու ձևով տույժի կիրառումը, կրճատել տույժի ժամկետը կամ վաղաժամկետ ազատել տույժի կրումից` բժշկական եզրակացության հիման վրա կամ այլ հիմքով: Եթե հետաձգված ժամանակամիջոցում կալանավորված անձը նոր խախտում չի գործել, նա կարող է ազատվել տույժի կրումից:

Պատժախցում պահվող կալանավորված անձանց նկատմամբ սույն հոդվածով չնախատեսված սահմանափակումներ կիրառելն արգելվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։