Գլուխ 5 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Հոդված 38. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Հոդված 38. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժ կարող է գործադրվել` ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունը կանխելու, նրանց կողմից ձերբակալվածներին պահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողների օրինական պահանջներին ցույց տրվող դիմադրությունը հաղթահարելու նպատակով, եթե հանցագործությունը կանխելու կամ օրինական պահանջները կատարելուն հարկադրելու ոչ ուժային միջոցներն արդյունք չեն տվել: