Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Անդամ պետություններն իրականացնում են համագործակցություն և ապահովում լիազորված մարմինների արդյունավետ փոխգործակցությունը՝ ելնելով մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության միասնական համակարգ ձևավորելու անհրաժեշտությունից։

2. Միության մաքսային տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ տվյալ իրավունքների խախտումների արդյունավետ կանխումն ապահովելու նպատակներով իրականացվում են՝

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխարգելմանը, բացահայտմանը, կանխմանը և հետաքննմանը, ինչպես նաև տվյալ ոլորտում լիազորված մարմինների գործունեության կատարելագործմանն ուղղված գործողությունների համակարգում,

Միության մաքսային տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում և կատարելագործում,

այլ գործողություններ (անհրաժեշտության դեպքում)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։