Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Գործողությունների համակարգման նպատակներով լիազորված մարմինների ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր համապատասխան խորհրդակցական մարմնի նիստում քննարկում են սույն Պայմանագրի կատարման շրջանակներում ծագող հարցերը՝ ելնելով հետևյալ սկզբունքներից.

գործողությունների համակարգման շրջանակներում առաջադրանքները սահմանելիս և միջոցառումներն իրականացնելիս լիազորված մարմինների հավասարություն,

յուրաքանչյուր լիազորված մարմնի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան նրան վերապահված լիազորությունների շրջանակներում ինքնուրույնություն,

հրապարակայնություն՝ այնքանով, որքանով այն չի հակասում անդամ պետությունների՝ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին, պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի մասին օրենսդրության պահանջներին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։