Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Պայմանագրի կատարումն իրականացվում է այն լիազորված մարմինների կողմից, որոնք փոխգործակցում են իրենց իրավասությունների սահմաններում՝ պահպանելով համապատասխան անդամ պետության օրենսդրությունը, Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերը և ակտերը։
2. Սույն Պայմանագիրը կատարելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օժանդակություն է ցուցաբերում լիազորված մարմիններին՝ Միության շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց փոխգործակցության հարցում։
3. Անդամ պետությունները որոշում են լիազորված մարմիններին և սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 3 ամիսների ընթացքում, դրանց մասին տեղեկացնում ավանդապահին, որն էլ այլ անդամ պետություններին տեղեկացնում է այդ լիազորված մարմինների մասին։
Անդամ պետությունները մեկամսյա ժամկետում տեղեկացնում են ավանդապահին լիազորված մարմինների փոփոխության մասին։