Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Սույն Պայմանագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ՝

իրականացնում է անդամ պետությունների տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխմանն ուղղված գործունեության փորձի վերլուծություն և ամփոփում, ինչպես նաև տվյալ բնագավառում իրավախախտումների կանխարգելման, բացահայտման, կանխման և հետաքննման ոլորտում միտումների կանխատեսում,

իրականացնում է մտավոր սեփականության օբյեկտների ոլորտում անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի, այդ թվում՝ տվյալ ոլորտում միջազգային պայմանագրերի կատարման վերլուծություն,

մշակում է Միության մաքսային տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև տվյալ իրավունքների խախտումների կանխարգելման առաջարկություններ,

մասնակցում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ սեմինարների, համաժողովների, այլ միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։