Հոդված 6
Հոդված 6
1. Լիազորված մարմիններն իրենց սեփական նախաձեռնությամբ կամ այլ լիազորված մարմինների հարցումներով փոխանակվում են տեղեկատվությամբ՝
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների հետ կապված որոշակի փաստերի և իրադարձությունների վերաբերյալ,
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումներին մասնակից անձանց վերաբերյալ,
մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների տեղափոխման վերաբերյալ, ինչի հետևանքով խախտվում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև այդ ապրանքների տեղափոխման ժամանակ օգտագործվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ,
երրորդ երկրների տարածքից Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների մասին, եթե այդպիսի ապրանքների ներմուծումը հանգեցնում է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ (անհրաժեշտության դեպքում)։
2. Երրորդ անձանց լիազորված մարմնի կողմից սույն հոդվածի 1–ին կետում նշված տեղեկատվության փոխանցումը կարող է իրականացվել միայն այդպիսի տեղեկատվություն տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ։
Այդպիսի տեղեկատվությունը ստացող լիազորված մարմինն ապահովում է դրա պաշտպանության այն մակարդակը, որը համարժեք է այդ տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի կողմից նման տեղեկատվության նկատմամբ կիրառվող պաշտպանության մակարդակին։
3. Սույն հոդվածի 2–րդ կետով նախատեսված պայմանները խախտելու համար սույն հոդվածի 1–ի կետում նշված տեղեկատվությունը ստացած լիազորված մարմինը և նրա աշխատակիցները կրում են այդ լիազորված մարմնի պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։