Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Համատեղ միջոցառումներն իրականացնելու կամ դրանք անցկացնելու գործում օժանդակություն ցուցաբերելու համար լիազորված մարմիններն իրավունք ունեն համապատասխան հարցմամբ դիմելու միմյանց։

2. Մտավոր սեփականության ոլորտում հանցագործությունները և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները կանխելու գործում օժանդակություն ցուցաբերելու մասին հարցումների կատարման, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելու ու դրա հետ վարվելու մասով լիազորված մարմինների փոխգործակցությունն իրականացվում է այն միջազգային պայմանագրերի հիման վրա, որոնց մասնակիցներն են անդամ պետությունները, և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։