Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Գործողությունների համակարգումն ապահովելու նպատակով լիազորված մարմիններն իրականացնում են համագործակցություն հետևյալ ձևերով.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր խորհրդատվական մարմնի գործունեության շրջանակներում փոխգործակցություն,

Միության մաքսային տարածքում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերի, այդ թվում՝ տվյալ իրավունքների խախտումների կանխարգելման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

լիազորված մարմինների ներկայացուցիչների խորհրդակցությունների անցկացում, գործողությունների համակարգման ուղղությամբ համաձայնեցված ծրագրերի մշակում և իրականացում,

համատեղ միջոցառումների անցկացում, այդ թվում՝ սույն հոդվածի հինգերորդ պարբերությամբ նախատեսված համաձայնեցված ծրագրերի իրականացման շրջանակներում,

փորձի փոխանակման նպատակներով ստաժավորումների, սեմինարների, համաժողովների, ինչպես նաև այլ միջոցառումների անցկացում,

տեղեկագրերի (ժողովածուների) և այլ տեղեկատվական հրատարակությունների հրատարակում,

այլ ձևեր՝ անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։