Անցնել բովանդակությանը

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Պայմանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Պայմանագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը.

գործողությունների համակարգում՝ անդամ պետությունների լիազոր մարմինների՝ միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցություն՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների փոխադարձ շահերն ապահովելու նպատակով,

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտում՝ մտավոր սեփականության օբյեկտների, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական–հեռահաղորդակցային ցանցում օգտագործում, պատրաստում, տարածում կամ այլ կերպ օգտագործում, ինչպես նաև այդ նպատակներով ապրանքների ներմուծում, տեղափոխում կամ պահպանում, եթե այդպիսի գործողությունները հանգեցնում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պահպանվող մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտմանը,

համատեղ միջոցառումներ՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխարգելմանը, բացահայտմանը, կանխմանը և հետաքննմանն ուղղված համաձայնեցված միջոցառումներ, որոնք անցկացվում են երկու կամ ավելի անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից,

լիազորված մարմին՝ գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև այլ մարմին, որին, անդամ պետության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, վերապահված են լիազորություններ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։