Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-05-15-ից մինչև 2010-06-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-06-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 15 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 112. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

գործել է մինչև 2010-06-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 112. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր տպագիր օրգանները:

2. Ազգային ժողովի դռնբաց նիստերը հեռարձակվում են սույն հոդվածի 2..1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած ռադիոընկերության ուղիղ եթերով, եթե Ազգային ժողովն այլ որոշում չի ընդունում:

Հեռուստաընկերությամբ Ազգային ժողովի դռնբաց նիստերի ուղիղ եթերով հեռարձակումը սկսվում է այդ մասին Ազգային ժողովի որոշման ընդունումից հետո` 1 ժամվա ընթացքում:

2..1 Ազգային ժողովի դռնբաց նիստերի ուղիղ եթերով հեռուստա(ռադիո)-հեռարձակումը, ինչպես նաև սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և սույն հոդվածի 4-րդ կետերով նախատեսված դեպքերում տեսագրությամբ հեռարձակումն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, պետական գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցույթը հաղթած հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն): Մրցույթի պայմանները, այդ թվում` հեռարձակման ժամերին, և սփռման տարածքին ներկայացվող պահանջները սահմանվում են Ազգային ժողովի նախագահի կողմից:

3. Զանգվածային լրատվության միջոցներով Ազգային ժողովի աշխատանքի լուսաբանումը կազմակերպում է Աշխատակազմը, որը՝

ա) իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա Ազգային ժողովի պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունը.

բ) իրականացնում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված պատգամավորների հայտարարությունների տեսագրությունը, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի և այլ հաղորդումների արտադրությունը.

գ) անցկացնում է Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների, խմբակցությունների, պատգամավորական խմբերի, Ազգային ժողովի պատվիրակությունների և գործուղման մեկնած պատգամավորների ճեպազրույցներ, մամուլի ասուլիսներ.

գ.1) Ազգային ժողովի դռնբաց նիստում պատգամավորների մասնակցության և անհատական քվեարկությունների արդյունքները տեղադրում է Ազգային ժողովի ինտերնետային կայքում.

դ) թողարկում է տեղեկատվական բնույթի այլ նյութեր:

4. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների և պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը` «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով: Միևնույն հաղորդման ընթացքում հանդես գալու համար հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին, ինչպես նաև դրանցում չընդգրկված պատգամավորներին` ըստ այբբենական հերթականության (հավասար մասնակցությամբ), սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի..2» ենթակետով նախատեսված կարգով տրամադրվում է մինչև 3-ական րոպե, որից հետո մինչև 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին` խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար: «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը հեռարձակվում է Ազգային ժողովի նստաշրջանների ընթացքում սույն հոդվածի 2..1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ` կիրակի օրը:

5. (մասն ուժը կորցրել է 30.04.09 ՀՕ-113-Ն)

5..1 Սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված նիստերի տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների և Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունները (ձայնագրությունները) իրականացնում են սույն հոդվածի 2..1-րդ կետով նախատեսված հեռուստառադիոընկերությունը (հեռուստաընկերությունը, ռադիոընկերությունը):

6. Ազգային ժողովի գործունեության մասին պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվությունների) վերաբերյալ Ազգային ժողովի նախագահին առաջարկություն ներկայացնելու իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահի տեղակալները և հանձնաժողովների նախագահները։

(112-րդ հոդվածը լրաց., խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն, խմբ., լրաց., փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն)

(112-րդ հոդվածի 2-րդ կետով, 4-րդ կետի վերջին նախադասությամբ և 5-րդ կետով նախատեսված դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր ՍԴՈ-678 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։