Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-05-15-ից մինչև 2010-06-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 63. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր կարգը

գործել է մինչև 2010-06-24Բացել ARLIS-ում

Հոդված 63. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուր կարգը

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երեք ընթերցմամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը քննարկվում են երկու ընթերցմամբ՝ սույն օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան, եթե հեղինակի (հիմնական զեկուցողի) և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ նախատեսված չէ, որ այդ նախագիծը պետք է քննարկվի երեք ընթերցմամբ: Այդ որոշման նախագիծը ներկայացվում է օրենքի նախագծի առաջին կամ երկրորդ ընթերցմամբ քննարկումն սկսելուց առաջ և քվեարկվում է արտահերթ:

(63-րդ հոդվածը խմբ. 30.04.09 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։