Հոդված 40. Արտահերթ նստաշրջանում հարցերի քննարկման կարգը
Հոդված 40. Արտահերթ նստաշրջանում հարցերի քննարկման կարգը
1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ նստաշրջանի և հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգերից կարող է հանվել հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում: Հեղինակը (հիմնական զեկուցողը) իրավունք ունի այդ առաջարկությունն անել ցանկացած ժամանակ, որն ընդունվում է առանց քվեարկության:
2. Եթե արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են միևնույն հարցը մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապա մինչև դրանց քննարկումն սկսվելն Ազգային ժողովում քննարկվում է այդ հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին նախաձեռնողի(ների) կողմից ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծը, որով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսվում է առնվազն 3 ժամ:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հատուկ ընթացակարգով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են հեղինակին (հիմնական զեկուցողին) և գլխադասային հանձնաժողով:
(40-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն)