Հոդված 23. Ենթահանձնաժողովը, աշխատանքային խումբը և նրանց գործունեությունը
Հոդված 23. Ենթահանձնաժողովը, աշխատանքային խումբը և նրանց գործունեությունը
1. Մշտական հանձնաժողովը կարող է իր կազմից ստեղծել ենթահանձնաժողովներ, ինչպես նաև ձևավորել աշխատանքային խմբեր՝ սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը և ընտրելով դրանց ղեկավարներին:
2. Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորը, ինչպես նաև հանձնաժողովի, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետը (մասնագետը), պատգամավորի օգնականը և այլ մասնագետներ:
3. Ենթահանձնաժողովի կամ աշխատանքային խմբի ղեկավարը կատարում է մշտական հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:
4. Իր գործունեության արդյունքների մասին ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է մշտական հանձնաժողովի նիստում:
5. Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել վաղաժամկետ՝ մշտական հանձնաժողովի որոշմամբ:
(23-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)