Հոդված 69. Օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ
Հոդված 69. Օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ
1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ բացառությամբ՝
ա) զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների հեղինակները.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-69-Ն)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-69-Ն)
2. Եզրափակիչ ելույթում հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը՝
ա) ընդունել երկրորդ ընթերցմամբ.
բ) սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով փոփոխության ենթարկելու նպատակով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:
3. Հեղինակը (հիմնական զեկուցողը) կարող է ներառել կամ հանել ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունները հետևյալ բացառությամբ՝
ա) oրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը չի կարող համալրվել առաջին ընթերցմամբ չընդունված հոդվածով կամ օրենքի նախագծով.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-69-Ն)
Քվեարկության ներկայացվող օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է սույն օրենքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված նոր ամփոփաթերթիկ:
4. Քննարկումը վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որտեղ նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել երկրորդ ընթերցմամբ:
5. Եթե սույն հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի կամ 4-րդ կետի համաձայն հեղինակի (հիմնական զեկուցողի) արված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից, կամ, հեղինակի (հիմնական զեկուցողի) առաջարկությամբ, առանց լրացուցիչ քննարկման, սույն օրենքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկության են դրվում ամփոփաթերթիկում ընդգրկված բոլոր առաջարկությունները, բացառությամբ սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունվածների:
6. Ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների քվեարկության ավարտից հետո մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) և առաջարկել քվեարկությամբ ընդունված առաջարկություններն օրենքի նախագծում կամ նախագծերի փաթեթում ընդգրկելու նպատակով հարցի քննարկումը հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:
7. Քննարկումը վերսկսվում է հեղինակի (հիմնական զեկուցողի)՝ մինչև 3 րոպե տևողությամբ ելույթով, որտեղ նա կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել երկրորդ ընթերցմամբ: Եթե քվեարկության արդյունքում այդ առաջարկը չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ կամ այն չի արվում, ապա օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից:
8. Երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը 7-օրյա ժամկետում ուղարկվում է Հանրապետության Նախագահին, Կառավարություն և մշտական հանձնաժողովներին:
(69-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, խմբ., փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, 30.04.09 ՀՕ-113-Ն)