Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-05-15-ից մինչև 2010-06-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-06-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 25. Հանձնաժողովների կազմավորման ընդհանուր կարգը

գործել է մինչև 2010-06-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 25. Հանձնաժողովների կազմավորման ընդհանուր կարգը

1. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրի թվաքանակը հավասար է պատգամավորների ընդհանուր թվի շուրջ 1/12-ին:

2. Հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:

3. Մշտական հանձնաժողովներում պատգամավորներն ընդգրկվում են իրենց դիմումի համաձայն:

4. (մասն ուժը կորցրել է 30.04.09 ՀՕ-113-Ն)

5. Խմբակցության, պատգամավորական խմբի անդամները հանձնաժողովների կազմում ընդգրկվում են խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացմամբ.

6. Խմբակցությունը, պատգամավորական խումբը յուրաքանչյուր հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:

6.1. Եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն իրավունք ունեն իր անդամին ներկայացնելու ոչ ավելի, քան երկու մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար` յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենալով մեկական պատգամավոր:

7. Խմբակցությունների և պատգամավորական խմբերի ղեկավարները կարող են իրենց ցանկությամբ չընդգրկվել մշտական հանձնաժողովների կազմում:

8. Խմբակցությունները, պատգամավորական խմբերն իրավունք ունեն փոխելու հանձնաժողովներում ընդգրկված իրենց անդամներին:

(25-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, 26.05.08 ՀՕ-60-Ն, փոփ., խմբ., լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։