Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները
Հոդված 6. Պատգամավորի պարտականությունները
1. Պատգամավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով՝
ա) մասնակցել Ազգային ժողովի նիստերին.
բ) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները.
գ) ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները և պատասխանել դիմումներին.
դ) մասնակցել Ազգային ժողովի այն հանձնաժողովների նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է:
1.1. Ազգային ժողովի կամ նրա մշտական հանձնաժողովի նիստերից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում:
Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ):
2. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
3. Պատգամավորի կարգավիճակը սահմանվում է Սահմանադրությամբ և օրենքներով:
(6-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն, փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն)