Հոդված 101. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկումը
Հոդված 101. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկումը
1. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում և Ազգային ժողովում քննարկվում է մինչև տվյալ հերթական նստաշրջանի ավարտը:
2. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:
4. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկման ընթացքում Կառավարությունն ունի հարակից զեկուցման և երկու արտահերթ ելույթի իրավունք:
5. (5-րդ մասն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-12-Ն)։
6. (6-րդ մասն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-12-Ն):
(Վերնագիրը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)
(101-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց., փոփ. 25.12.06 ՀՕ-12-Ն, փոփ.19.03.12 ՀՕ-111-Ն)