Հոդված 104.1. Ուղերձներ և հայտարարություններ ընդունելու կարգը
Հոդված 104.1. Ուղերձներ և հայտարարություններ ընդունելու կարգը
1. Սահմանադրության 62-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը կարող է ընդունել ուղերձներ և հայտարարություններ:
2. Ուղերձը կամ հայտարարությունը որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի դիրքորոշման արտահայտումն է:
3. Ազգային ժողովի ուղերձի կամ հայտարարության նախագիծը Ազգային ժողովին ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում Ազգային ժողովի որոշումների համար սույն օրենքի 48-րդ և 52-րդ հոդվածներով սահմանված կարգով:
4. Ազգային ժողովի նախագահի ներկայացրած ուղերձի կամ հայտարարության նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում է արտահերթ:
5. Ազգային ժողովի ուղերձը կամ հայտարարությունը քննարկվում և ընդունվում է սույն օրենքի 55-րդ և 60-րդ հոդվածներով սահմանված կարգով:
(104.1 հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն)