Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-10-04-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 70. Ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների քվեարկության կարգը

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 70. Ամփոփաթերթիկում ընդգրկված առաջարկությունների քվեարկության կարգը

1. Այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ ամփոփաթերթիկում առկա է հեղինակի (հիմնական զեկուցողի) դրական եզրակացությունը, չեն քվեարկվում, եթե պատգամավորներից որևէ մեկը չի առարկում:

2. Առաջարկությունները քվեարկվում են հետևյալ հաջորդականությամբ՝

ա) օրենքի նախագծերի փաթեթից հանել օրենքի նախագիծը.

բ) օրենքի նախագծերի փաթեթը համալրել օրենքի նախագծով.

գ) հոդվածն ամբողջությամբ հայտարարել չեղյալ.

դ) օրենքի նախագիծը համալրել հոդվածով.

ե) հոդվածը մասամբ հայտարարել չեղյալ.

զ) տեքստում կատարել փոփոխություն.

է) տեքստում կատարել լրացում:

3. Օրենքի նախագծի միևնույն հոդվածի վերաբերյալ ներկայացված իրարամերժ առաջարկությունները քվեարկվում են մրցակցության սկզբունքով՝ սույն օրենքի 65-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Առաջարկությունը, որն իր բովանդակությամբ հակառակ է արդեն ընդունված առաջարկությանը, քվեարկության չի դրվում:

5. Եթե սույն հոդվածի 2-րդ կետի «բ» և «դ» ենթակետերում նշված առաջարկությունները քվեարկության արդյունքում ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա դրանք համարվում են առաջին ընթերցմամբ ընդունված:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։