Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-10-04-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 72. Օրենքի նախագծի քննարկումը երրորդ ընթերցմամբ

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 72. Օրենքի նախագծի քննարկումը երրորդ ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ քննարկելիս մինչև 10-ական րոպե տևողությամբ ելույթ են ունենում գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը և հեղինակը (հիմնական զեկուցողը):

2. Հեղինակը կարող է առաջարկել օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերն ընդունել որպես օրենք:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա քվեարկությունից անմիջապես հետո՝ մինչև 5 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հեղինակը (հիմնական զեկուցողը) և առաջարկել օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկումը Ազգային ժողովի որոշմամբ վերադարձնել սույն օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված առաջարկությունների ներկայացման փուլ:

4. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված առաջարկը քվեարկության արդյունքում չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, և հեղինակը (հիմնական զեկուցողը) չի արել 3-րդ կետում նշված առաջարկը, կամ այն ներկայացվել և չի ընդունվել, ապա օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից:

5. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը 10-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին, որն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն, կամ առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով:

(72-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։