Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-10-04-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-12-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 9 · ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՐՎԵԼԻՔ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 75. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծերին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2012-12-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 75. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու և հանրաքվեի դրվելիք օրենքի նախագծերին ներկայացվող պահանջները

1. Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծերը ներառում են՝

ա) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հիմնավորումը.

բ) Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագիծը.

գ) Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը։

2. Հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը ներառում է՝

ա) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու հիմնավորումը.

բ) հանրաքվեի դրվելիք օրենքի նախագիծը.

գ) հանրաքվեով օրենքն ընդունելու առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծերը.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-111-Ն)

ե) օրենքի ընդունման հարցով հանրաքվե նշանակելու վերաբերյալ առաջարկ անելու կամ համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերը.

զ) հանրաքվեով օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքներ միաժամանակ հանրաքվեի դնելու մասին առաջարկություն կամ տեղեկանք` այդպիսի առաջարկության անհրաժեշտության բացակայության մասին:

3. Սահմանադրությունում կամ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է Սահմանադրության կամ օրենքի փոփոխվող հոդվածը:

(75-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։