Հոդված 91. Պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգը
Հոդված 91. Պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգը
1. Պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է Ազգային ժողովի հատուկ նիստում՝ սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝
ա) որպես հիմնական զեկուցող հանդես են գալիս Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցմամբ` մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները.
բ) մտքերի փոխանակությանը կարող են մասնակցել միայն խմբակցությունների և պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ.
գ) եզրափակիչ ելույթով հանդես է գալիս միայն Հանրապետության Նախագահը կամ նրա ներկայացուցիչը։
2. Ազգային ժողովի նախագահը պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:
(Վերնագիրը լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն)
(91-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն)