Հոդված 102. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի ներկայացումը
Հոդված 102. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի ներկայացումը
(վերնագիրը փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն)
1. Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողով ներկայացվող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրամավարկային քաղաքականության ծրագիրն Ազգային ժողով ուղարկելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, ընդգրկվում է չորսօրյա նիստերի օրակարգում:
2. Ազգային ժողովի նախագահը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրն ստանալուց հետո` երկoրյա ժամկետում, այն ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ և Կառավարություն:
3. Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներկայացնելու համար Կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե:
4. Մինչև 20-ական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում Կառավարության և ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:
5. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է սույն oրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցչի և Կենտրոնական բանկի նախագահի եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
(102-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-38-Ն, փոփ., խմբ. 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ.19.03.12 ՀՕ-111-Ն)