Հոդված 110.1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարան դիմելու կարգը
Հոդված 110.1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարան դիմելու կարգը
1. Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարող են դիմել սահմանադրական դատարան:
2. Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան դիմելու` պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձևաթղթի հետ ուղարկում է սահմանադրական դատարան, որից հետո ձևաթուղթը փոփոխման ենթակա չէ:
(110.1 -րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն)