Հոդված 44. Ազգային ժողովի նիստում պատգամավորների գրանցումը
Հոդված 44. Ազգային ժողովի նիստում պատգամավորների գրանցումը
1. Օրվա առաջին, արտահերթ և սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված նիստերն սկսվում են պատգամավորների գրանցումով՝ նիստը վարողի հայտարարությամբ: Չգրանցված պատգամավորը գրանցվում է իր խնդրանքով:
2. Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը և դրանից պատգամավորի բացակայելը կարող է համարվել անհարգելի՝ սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Պատգամավորների գրանցումը կատարվում է էլեկտրոնային համակարգով՝ 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպքում գրանցումը կատարում է հաշվիչ հանձնաժողովը:
4. Նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (քվորումն ապահովված է):
4.1. Գրանցված պատգամավորների թիվը մշտապես ցուցադրվում է լուսատախտակի վրա:
5. Եթե նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նշված ժամկետում քվորումի՝
ա) ապահովման դեպքում նիստը վարողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.
բ) չապահովման դեպքում տվյալ օրվա նիստերը համարվում են չկայացած:
(44-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)