Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-04-12-ից մինչև 2015-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 105. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը

գործել է մինչև 2015-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 105. Կառավարությանը հարցերով դիմելու կարգը

1. Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորներն իրավունք ունեն գրավոր և բանավոր հարցերով դիմել Կառավարությանը:

2. Պատգամավորը մեկ ամսվա ընթացքում Կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր և բանավոր հարցով:

3. Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

4. Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է Կառավարություն: Հարցն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամն Ազգային ժողովի նիստում պատասխանում է հարցին՝ այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին և Աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանն ստանում է գրավոր:

5. Գրավոր հարցերի պատասխանները տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության՝ պատասխանը պատրաստ լինելուն պես, եթե պատգամավորը չի հրաժարվում իր հարցը հնչեցնելուց:

6. Պատգամավորը երեք րոպեի ընթացքում խոսափողից ներկայացնում է Կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, որին հետևում է վարչապետի կամ Կառավարության անդամի՝ մինչև երեք րոպե տևողությամբ պատասխանը: Պատգամավորը կարող է երկու րոպեի ընթացքում արտահայտել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչև երկու րոպե տևողությամբ պատասխանով:

7. Եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվում, ապա պատգամավորները սույն հոդվածի 6-րդ կետով և սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով Կառավարությանը կարող են տալ բանավոր հարցեր, որոնցից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին:

7.1. Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում առաջինը տրվում են ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորների բանավոր հարցերը, որից հետո բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները:

8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը՝ ուղղակի գրավոր դիմել Կառավարություն և օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխան:

9. Եթե վարչապետը կամ Կառավարության անդամն առաջարկում է պատգամավորի հնչեցրած բանավոր հարցին գրավոր պատասխանել, ապա պահպանվում է պատգամավորի` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված մեկ բանավոր հարցով դիմելու իրավունքը:

(105-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-404-Ն, փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-182-Ն, 12.04.11 ՀՕ-70-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։