Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-04-12-ից մինչև 2015-05-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-05-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված 36. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծը

գործել է մինչև 2015-05-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 36. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծը

1. Հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվում են սահմանված կարգով շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը կամ նախագծերի փաթեթները, Ազգային ժողովի որոշումների նախագծերը և օրենքով նախատեսված այլ հարցեր:

2. Հերթական նստաշրջանի օրակարգի, ինչպես նաև դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը կազմված են երեք մասից՝

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.

գ) պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր:

3. Պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերն են՝

ա) Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված քննարկման ժամկետ ունեցող հարցերը.

բ) (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-111-Ն)

գ) Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին հարցը.

դ) Հանրապետության Նախագահի առարկություններով և առաջարկություններով վերադարձված օրենքները քննարկելու մասին հարցերը.

ե) համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը.

զ) Ազգային ժողովի որոշմամբ քննարկման ժամկետ ունեցող հարցերը.

է) նախորդ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը.

ը) պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու մասին համաձայնություն տալու վերաբերյալ հարցը.

թ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու հարցերը.

ժ) Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների և մշտական հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում ընտրությունների անցկացման մասին հարցերը.

ժա) Սահմանադրության 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 103-րդ հոդվածներով և օրենքով նախատեսված դեպքերում պաշտոններում ընտրությունների, նշանակումների, լիազորությունների դադարեցման (պաշտոնանկ անելու) մասին հարցերը:

ժբ) հարցապնդումների քննարկման մասին հարցերը:

ժգ) սույն օրենքի 104.2 -րդ հոդվածով սահմանված կարգով ընդդիմադիր խմբակցությունների կողմից արտահերթ համարված հարցերը:

(36-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-182-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։