Հոդված 19. Ազգային ժողովի նախագահի տեղակալի իրավասությունները
Հոդված 19. Ազգային ժողովի նախագահի տեղակալի իրավասությունները
1. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը՝
ա) վարում է Ազգային ժողովի նիստերը.
բ) վարում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունները.
գ) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին։
2. Եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ:
3. Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ:
(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն)