Հոդված 100. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի ներկայացումը և քննարկումը
Հոդված 100. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի ներկայացումը և քննարկումը
1. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ:
2. Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող տարվա դեկտեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում:
3. Ազգային ժողովի նիստի քննարկմանը ներկայացվող Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծին կցվում է նախնական քննարկումների ընթացքում դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին պատգամավորների ներկայացրած առաջարկությունների ամփոփաթերթիկը, որը կազմված է հետևյալ սյունակներից՝
ա) առաջարկության հեղինակը.
բ) առաջարկության տեքստը կամ բովանդակությունը.
գ) առաջարկության վերաբերյալ Վերահսկիչ պալատի խորհրդի եզրակացությունը:
4. Ազգային ժողովի նիստում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:
6. Եթե Ազգային ժողովը չի հաստատում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա ամփոփաթերթիկում ընդգրկված բոլոր առաջարկությունները քվեարկվում են առանձին-առանձին՝ առանց քննարկման:
7. Ընդունված առաջարկությունների հիման վրա կազմվում է Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը:
8. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ չեն կատարվում:
(100-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-12-Ն, փոփ.19.03.12 ՀՕ-111-Ն)