Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-10-04-ից մինչև 2012-12-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 67. Օրենքի նախագծի ներկայացումը երկրորդ ընթերցման

գործել է մինչև 2012-12-29Բացել ARLIS-ում

Հոդված 67. Օրենքի նախագծի ներկայացումը երկրորդ ընթերցման

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետն սպառվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հեղինակը (հիմնական զեկուցողը) գլխադասային հանձնաժողով է ներկայացնում իր համար ընդունելի առաջարկությունների հիման վրա փոփոխված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը՝ դրան կցելով սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկությունների, ինչպես նաև ընդունված նախագծում իր նախաձեռնությամբ կատարված բոլոր փոփոխությունների և լրացումների ամփոփաթերթիկը, որում, ըստ հոդվածների հաջորդականության, նշվում են՝

ա) առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը.

բ) հոդվածը, կետը, ենթակետը, որին վերաբերում է առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

գ) առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը).

դ) առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը:

2. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կատարված փոփոխությունները և լրացումները կատարվում են ընդունված նախագծի տեքստից տարբերվող տառատեսակով:

3. Առաջարկությունները, որոնց վերաբերյալ հեղինակը (հիմնական զեկուցողը) ամփոփաթերթիկում հայտնել է դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում կամ նախագծերի փաթեթում:

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝

14-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովն իր եզրակացության և ամփոփաթերթիկի հետ միասին Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերջնական տարբերակը, որը երկրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրկվում է հերթական չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

4.1. Եթե սույն հոդվածի 4-րդ կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:

5. Սույն հոդվածում սահմանված ժամկետները կարող են փոփոխվել հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ, որով առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման համար նախատեսվում է առնվազն 3 ժամ, եթե Սահմանադրությամբ և օրենքով այլ բան նախատեսված չէ:

(67-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։