Գլուխ 13 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
Հոդված 104. Հաշվետվությունների, ծրագրերի և հաղորդումների քննարկման կարգը
Հոդված 104. Հաշվետվությունների, ծրագրերի և հաղորդումների քննարկման կարգը
1. Օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը և հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով՝ սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Օրենքով նախատեսված դեպքերում որպես օրենք հաստատվող հաշվետվություններն Ազգային ժողովում քննարկվում են մեկ ընթերցմամբ, իսկ ծրագրերը՝ երկու ընթերցմամբ։